Սիրելի հայրենակիցներ,
տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և Արամ Սարգսյանի՝ մեր կուսակցության հասցեին հնչեցված զրպարտիչ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների համար։
Գևորգ Պապոյանը օգոստոսի 21-ին «Armtimes.com»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՅԴ-ն «պատերազմի կողմ» է և մեղադրել է մեզ 2020 թ․ նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենքեր ներխուժելու ու գույք գողանալու մեջ։
Լուսինե Բադալյանը սեպտեմբերի 10-ին նույն հարթակում ասել է, թե իբր ՀՅԴ-ն կազմակերպել է Արարատ Միրզոյանի սպանության փորձ և մասնակցել Ազգային ժողովի ու կառավարության շենքերում ջարդերին։
Արամ Սարգսյանը օգոստոսի 27-ին «Factor.am»-ին տված հարցազրույցում պնդել է, թե «դաշնակցականներն են» մերժել Ալիևի առաջարկները և մասնակցել Եվլախի բանակցություններին։
Այս բոլոր պնդումները սուտ են և չունեն որևէ փաստական հիմք։ Մենք դրանք գնահատում ենք որպես կանխամտածված զրպարտություն։
Ուստի դիմել ենք դատարան՝ պահանջելով հրապարակային ներողություն և պատճառած վնասի փոխհատուցում։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ
|
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |